ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 25 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ

Posted by: | Posted on: 2 Դեկտեմբերի, 2021


ԻՐԻՆԱ ՖԵԼԻՔՍԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ – տնօրեն
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ ԳՅՈՒՄՐԻ Պուշկինի փ. 101 55101, 56824
E-mail school25@mail.ru
Դասասենյակներ – 27
Համակարգչային սենյակ – առկա է
Համակարգիչների քանակ – 10 հատ
Ինտերնետ կապ – առկա է
Մարզադահլիճ – առկա է
Աշխատակիցների թիվը՝ 63
Աշակերտների թիվը՝ 728
Դասարանների թիվը՝ 27

 

 


Ողջունում եմ Ձեզ Գյումրու թիվ 25 հիմական դպրոցի պաշտոնական կայքում:

Posted by: | Posted on: 8 Մայիսի, 2021

Հարգելի բարեկամ,
Ողջունում եմ ձեզ Գյումրու թիվ 25 հիմնական դպրոցի պաշտոնական կայքում:Կայքի համապատասխան բաժիններում դուք կստանաք համապարփակ և ամբողջական տեղեկատվություն Գյումրու թիվ 25 հիմնական դպրոցի մասին՝ իրազեկ դառնալով դպրոցի գործունեությանը: Էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցի շնորհիվ մեր գործունեությունը կլինի բաց և հրապարակային, իսկ Ձեր ակտիվությունը կնպաստի Գյումրու թիվ 25 հիմնական դպրոցի բարելավմանը:
Միանգամայն նորացված եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արդիական չափանիշներին համապատասխանեցված կայք-էջում հուսով եմ կգտնեք ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները:
Լիահույս եմ նաեւ, որ ձեր ակտիվ այցելությամբ դուք ոչ միայն կստանաք ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանը, այլ նաեւ ձեր առաջարկություններով ու դիտողություններով կաջակցեք կայքի հետ կապված գործառույթների բարելավմանը:
ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 25 հիմնական դպրոցի
Տնօրեն՝ Իրինա Բաղդասարյան

 


Posted by: | Posted on: 21 Մարտի, 2021

Մեծերը փառքի ետևից չեն ընկնում, այլ փառքն է գալիս նրանց հետևից:
Այդպիսի մեծություն է Եղիշե Չարենցը, որն եկավ նաիրյան հնամյա թախիծով ու
ողբերգական երգով:
Մարտի 15-ին Գյումրու թիվ 25 հիմնական դպրոցի IX Գ դասարանի աշակերտները
հերթական անգամ (այս անգամ մարզային գրադարանում) հիշեցին Եղիշե Չարենցին՝
պատմելով հուշեր նրա մասին և ներկայացնելով մեծերի կարծիքը Չարենցի մասին: