ԴՊՐՈՑԻ ՄԱՍԻՆ

                       Դպրոցի պատմությունը

Ազգի շահերը գնահատող ալեքսանդրապոլցի մի խումբ կրթասերներ ու բարերարներ ազգը գրագետ մարդկանցով
ավելացնելու նպատակով 1919թ.-ին քաղաքային հիվանդանոցի տեղում հիմնում են 4 կրթօջախ, որի առաջին
հիմնադիր վարիչը նշանակվում է ալեքպոլցի թարգմանիչ, դաշնակահար, անմահ Կոմիտասի մտերիմներից մեկը
Սեմյոն (Սիմոն) Մանուկօղլյանը…
Հետագայում կրթօջախի բախտն ու ճակատագիրը հանձնվում է Զավենին, Երվանդ Օհանյանին, Բազե Ջանիբեկյանին,
Սերգեյ Մայիլյանին, Հակոբ Մկրտչյանին,այժմ կրթօջախը հաջողությամբ ղեկավարում է Գագիկ Ստեփանյանը:
Խորհրդային կարգերի հաստատումից հետո, տարրականի հենքի վրա ստեղծվում և բացվում է յոթամյա, այնուհետև`
միջնակարգ կրթօջախ, որը հանդիսացավ նորաստեղծ հանրապետության առաջիններից մեկը` շուրջ 60 ոսկե և
արծաթե մեդալակիրներով:
Լինելով Անդրերկաթուղու հաշվեկշռում` լոկոմոտիվային դեպոյի շեֆության տակ, այն ամրապնդել է իր կապը
երկաթուղայինների հետ, ստացել նյութական և բարոյական մեծ օգնություն հարստացնելով նյութատեխնիկական
բազան:
Ըստ համարակալության նա կրել է 51 ապա 38 համարանիշները (մինչև 1960 թվականը)…
Կրթօջախի հսկայական աշխատանքների, կայուն ու խոր գիտելիքների հարստացման և գիտակցական
կարողությունների բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքներին զուգընթաց, 1952-53 ուսումնական
տարում հին, միահարկ շենքը վերակառուցվում է, նրա վրա ավելացվում է երկրորդ հարկ: Վերակառուցումից և
Եղիշե Չարենցի արդարացումից հետո ՀԽՍՀ կառավարության որոշմամբ անվանակոչվում է հանճարեղ քնարերգուի
անվամբ:
1988թ.-ի ավերիչ երկրաշարժը թողեց իր չար հետքը, շենքը չփլվեց, զոհեր չտվեց, բայց դարձավ ՙանտարբերության՚
զոհը:
1997-98թթ. շվեցարացի բարերար, շինարար Լեոնարդո Գմյուրի նախաձեռնությամբ և ՙԴիակոնիշես-Վերկ՚,
ՙՕգնուսերվ՚, ՙԿարիտաս՚՚ գերմանական կազմակերպությունների ֆինանսավորմամբ փյունիկյան մոխիրների միջից
վեր հառնեց հոյակերտ դպրոցի շենքը:
Դպրոցի տնօրեն Գագիկ Ստեփանյանի ղեկավարությամբ մանկավարժական հանրույթը ջանք ու եռանդ չի խնայում
կրթօջախի երբեմնի լավագույն ավանդույթները պահպանելու, սաներին կրթելու ու դաստիարակելու համար