ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ԵՆՔ


Գյումրու թիվ 25 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ը համագործակցում է Գերմանիայի դաշնության Բոնն քաղաքի կարդինալ
Ֆրինքսի գիմնազիայի հետ:
Այդ համագործակցության շրջանակներում կազմակերպվում են աշակերտների և ուսուցիչների փոխայցելություններ:
Մեր դպրոցի աշակերտները հյուրընկալվում են գերմանական ընտանիքներում, գիմնազիայի սաները հայկական
ընտանիքներում:
Կատարվում է ազգային սովորույթների փոխանակում, ուսումնական ծրագրերի համեմատում, օտար լեզվի`
գերմաներենի իմացության խորացում, ավելի լավ տիրապետում խոսակցական լեզվին:
Համագործակցության արդյունքը ակնհայտ է, աշակերտների օտար լեզվի իմացության մակարդակի բարձրացում,
մտահորիզոնի լայնացում, կոսմոպոլիտ մտածելակերպի զարգացում, համարձակության ձեռք բերում, անկաշկանդ
շփման ունակության ձեռք բերում::